Բրազիլիայում ուժեղացվել են Օլիմպիադայի հետ կապված անվտանգության միջոցառումները
ОБЩЕСТВОՌիո դե Ժանեյրոյի իշխանությունները որոշում են ընդունել մեկ երրորդով ավելացնել ռազմական ոստիկանության այն աշխատակիցների թիվը, որոնք ապահովելու են անվտանգությունը Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:
Այսպիսով, ոստիկանության զորակազմի թվաքանակը Օլիմպիադայում կկազմի մոտավորապես 14 հազար: Ուժեղացված միջոցառումները կվերաբերեն նախեւառաջ Օլիմպիական զբոսայգուն, Օլիմպիական ավանին եւ մրցասպարեզներին:
Ընդհանուր առմամբ Ռիո դե Ժանեյրոյում Խաղերի անվտանգությունն ապահովելու է 85 հազար մարդ: Նահանգի ոստիկանությունից բացի, գործի կդրվեն ցամաքային ուժեր, ռազմածովային ուժեր եւ ոստիկաններ՝ մյուս նահանգներից:
2016 թվականին ամառային Օլիմպիական խաղերը Ռիոյում անցկացվելու են օգոստոսի 5-ից մինչեւ 25-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



