Բրազիլիայում ուժեղացվել են Օլիմպիադայի հետ կապված անվտանգության միջոցառումները
SOCIETYՌիո դե Ժանեյրոյի իշխանությունները որոշում են ընդունել մեկ երրորդով ավելացնել ռազմական ոստիկանության այն աշխատակիցների թիվը, որոնք ապահովելու են անվտանգությունը Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:
Այսպիսով, ոստիկանության զորակազմի թվաքանակը Օլիմպիադայում կկազմի մոտավորապես 14 հազար: Ուժեղացված միջոցառումները կվերաբերեն նախեւառաջ Օլիմպիական զբոսայգուն, Օլիմպիական ավանին եւ մրցասպարեզներին:
Ընդհանուր առմամբ Ռիո դե Ժանեյրոյում Խաղերի անվտանգությունն ապահովելու է 85 հազար մարդ: Նահանգի ոստիկանությունից բացի, գործի կդրվեն ցամաքային ուժեր, ռազմածովային ուժեր եւ ոստիկաններ՝ մյուս նահանգներից:
2016 թվականին ամառային Օլիմպիական խաղերը Ռիոյում անցկացվելու են օգոստոսի 5-ից մինչեւ 25-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



