Տոկիոյի քաղաքապետն առաջին անգամ կին է ընտրվել
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայի նախկին պաշտպանության նախարար Յուրիկո Կոիկեն դարձել է Տոկիոյի առաջին կին քաղաքապետը` հաղթանակ տանելով մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններում: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը` հղում անելով «NHK» հեռուստաալիքին:
Ըստ հեռուստաալիքի, ընտրությանը մասնակցել է ընտրողների 59.73 տոկոսը: Կոիկեն հավաքել է 2 միլիոն 912 հազար ձայն:
Նրա հիմնական մրցակիցը համազգային գործերի նախկին նախարար Հիրոյա Մասուդն էր, ով հավաքել է 1.93 միլիոն մարդ:
Իր առաջին պաշտոնական հայտարարության մեջ Կոիկեն կրկին հայտարարել է, որ մտադիր է վերափոխել քաղաքային կառավարությունը և լուծել մայրաքաղաքում տարեցների և երեխաների խնդիրները:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
5
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...



