Տոկիոյի քաղաքապետն առաջին անգամ կին է ընտրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի նախկին պաշտպանության նախարար Յուրիկո Կոիկեն դարձել է Տոկիոյի առաջին կին քաղաքապետը` հաղթանակ տանելով մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններում: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը` հղում անելով «NHK» հեռուստաալիքին:
Ըստ հեռուստաալիքի, ընտրությանը մասնակցել է ընտրողների 59.73 տոկոսը: Կոիկեն հավաքել է 2 միլիոն 912 հազար ձայն:
Նրա հիմնական մրցակիցը համազգային գործերի նախկին նախարար Հիրոյա Մասուդն էր, ով հավաքել է 1.93 միլիոն մարդ:
Իր առաջին պաշտոնական հայտարարության մեջ Կոիկեն կրկին հայտարարել է, որ մտադիր է վերափոխել քաղաքային կառավարությունը և լուծել մայրաքաղաքում տարեցների և երեխաների խնդիրները:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



