Վրաստանում ՃՏՊ-ի հետեւանքով օտարերկրյա զբոսաշրջիկներ են տուժել
ОБЩЕСТВОՎրաստանի արեւմուտքում՝ Զուգդիդիի շրջանում, օգոստոսի 22-ին միկրոավտոբուս է շրջվել, որում 11 օտարերկրյա զբոսաշրջիկ եւ 2 ուղեկցորդ է եղել: Այս մասին տեղեկացրել է երկրի Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:
Ավտոբուսը բախվել է բետոնե սյանն ու շրջվել: Վթարի հետեւանքով բոլոր ուղեւորներն ու վարորդը վնասվածքներ են ստացել: Տուժածներին տեղափոխել են Զուգդիդիի հիվանդանոց:
Բժիշկների տեղեկացմամբ, տուժածներից 3-ը ծանր վիճակում են, արդեն անհետաձգելի վիրահատություն են կատարում: Նախնական տվյալներով, զբոսաշրջիկները 9 երկրի քաղաքացիներ են: Նրանց ազգությունն ու այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению ...
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате



