Վրաստանում ՃՏՊ-ի հետեւանքով օտարերկրյա զբոսաշրջիկներ են տուժել
SOCIETYՎրաստանի արեւմուտքում՝ Զուգդիդիի շրջանում, օգոստոսի 22-ին միկրոավտոբուս է շրջվել, որում 11 օտարերկրյա զբոսաշրջիկ եւ 2 ուղեկցորդ է եղել: Այս մասին տեղեկացրել է երկրի Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:
Ավտոբուսը բախվել է բետոնե սյանն ու շրջվել: Վթարի հետեւանքով բոլոր ուղեւորներն ու վարորդը վնասվածքներ են ստացել: Տուժածներին տեղափոխել են Զուգդիդիի հիվանդանոց:
Բժիշկների տեղեկացմամբ, տուժածներից 3-ը ծանր վիճակում են, արդեն անհետաձգելի վիրահատություն են կատարում: Նախնական տվյալներով, զբոսաշրջիկները 9 երկրի քաղաքացիներ են: Նրանց ազգությունն ու այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



