Ստամբուլում գյուլենականների հետ կապ ունենալու մեղադրանքով փակել են հային պատկանող բժշկական կենտրոնը
МЕЖДУНАРОДНОЕՍտամբուլում ազգությամբ հայ Արեթ Քամարին պատկանող բժշկական կենտրոնը փակել են Թուրքիայի ազգային անվտանությանը սպառնացող վտանգի պատճառով։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, թուրքական իշխանությունները արտակարգ դրության համատեքստում Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու կասկածանքով փակել են 3 համալսարան, 149 դպրոց, 150 միություն, 15 հիմնադրամ ու 4 բժշկական կենտրոն։ Փակված բժշկական կենտրոններից մեկն էլ պատկանել էազգությամբ հայ Արեթ Քամարին։
Հայ բժիշկը պնդել է, թե ինքը հայ է ու քրիստոնյա եւ որեւէ կապ չունի Գյուլենի կամ նրա կողմնակիցների հետ։ Նա շեշտել է, թե իր կենտրոնը փակել են նախարարների խորհրդի որոշումով, որի պատճառով ինքը զրկվել է դատարան դիմելու հնարավորությունից։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



