Ստամբուլում գյուլենականների հետ կապ ունենալու մեղադրանքով փակել են հային պատկանող բժշկական կենտրոնը
INTERNATIONAL NEWSՍտամբուլում ազգությամբ հայ Արեթ Քամարին պատկանող բժշկական կենտրոնը փակել են Թուրքիայի ազգային անվտանությանը սպառնացող վտանգի պատճառով։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, թուրքական իշխանությունները արտակարգ դրության համատեքստում Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու կասկածանքով փակել են 3 համալսարան, 149 դպրոց, 150 միություն, 15 հիմնադրամ ու 4 բժշկական կենտրոն։ Փակված բժշկական կենտրոններից մեկն էլ պատկանել էազգությամբ հայ Արեթ Քամարին։
Հայ բժիշկը պնդել է, թե ինքը հայ է ու քրիստոնյա եւ որեւէ կապ չունի Գյուլենի կամ նրա կողմնակիցների հետ։ Նա շեշտել է, թե իր կենտրոնը փակել են նախարարների խորհրդի որոշումով, որի պատճառով ինքը զրկվել է դատարան դիմելու հնարավորությունից։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



