Ադրբեջանցին ծեծելով սպանել է կնոջը
ОБЩЕСТВОՌուսաստանի Դաշնության Կիրովի շրջանում ձերբակալվել է 34-ամյա ադրբեջանցի, որը մեղադրվում է 56-ամյա ռուս կնոջը ծեծելով սպանելու մեջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ANS PRESS լրատվական գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 17-ին: Մեղադրյալը հյուր է եկել ռուս կնոջը: Նրանք իրար հետ ոգելից խմիչք են օգտագործել, որից հետո նրանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Ադրբեջանցին կնոջ գլխին եւ մարմնին 21 աքացի է հասցրել, հետո հանգիստ պառկել քնելու: Առավոտյան կնոջը մահացած են գտել:
Հարցաքննության ժամանակ ադրբեջանցին ժխտել է կնոջն սպանելու փաստը, սակայն, փորձագետներին հաջողվել է ապացուցել, որ սպանությունը հենց նա է կատարել: Ադրբեջանցու նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению ...
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате



