Ադրբեջանցին ծեծելով սպանել է կնոջը
SOCIETYՌուսաստանի Դաշնության Կիրովի շրջանում ձերբակալվել է 34-ամյա ադրբեջանցի, որը մեղադրվում է 56-ամյա ռուս կնոջը ծեծելով սպանելու մեջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ANS PRESS լրատվական գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 17-ին: Մեղադրյալը հյուր է եկել ռուս կնոջը: Նրանք իրար հետ ոգելից խմիչք են օգտագործել, որից հետո նրանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Ադրբեջանցին կնոջ գլխին եւ մարմնին 21 աքացի է հասցրել, հետո հանգիստ պառկել քնելու: Առավոտյան կնոջը մահացած են գտել:
Հարցաքննության ժամանակ ադրբեջանցին ժխտել է կնոջն սպանելու փաստը, սակայն, փորձագետներին հաջողվել է ապացուցել, որ սպանությունը հենց նա է կատարել: Ադրբեջանցու նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



