«Ոտքի, Հայաստա՛ն» նախաձեռնությունը Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացնում
ОБЩЕСТВО«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները Հանրապետության հրապարակում հանրահավաք են հրավիրել: Նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը, ՀԾԿՀ անդամների հրաժարականները և ՀԷՑ–ի ազգայնացումը:
Նախաձեռնության անդամները Հանրապետության հրապարակ էին եկել անվադողերով:
Ոստիկանները վերջիններիս կոչ արեցին հրապարակից հեռացնել անվադողերը, քաղաքացիները չենթարկվեցին այդ կոչին, ասելով, թե անվադողերը հրապարակ են բերել բեմ կառուցելու համար:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ նշեց, թե տեղեկություններ ունեն, որ անվադողներն այրելու համար են բերվել Հանրապետության հրապարակ:
Նախաձեռնության անդամներից մի քանիսը ոստիկանների պահանջները չկատարելու համար բերման ենթարկվեցին։
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению ...
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате



