«Ոտքի, Հայաստա՛ն» նախաձեռնությունը Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացնում
SOCIETY«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները Հանրապետության հրապարակում հանրահավաք են հրավիրել: Նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը, ՀԾԿՀ անդամների հրաժարականները և ՀԷՑ–ի ազգայնացումը:
Նախաձեռնության անդամները Հանրապետության հրապարակ էին եկել անվադողերով:
Ոստիկանները վերջիններիս կոչ արեցին հրապարակից հեռացնել անվադողերը, քաղաքացիները չենթարկվեցին այդ կոչին, ասելով, թե անվադողերը հրապարակ են բերել բեմ կառուցելու համար:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ նշեց, թե տեղեկություններ ունեն, որ անվադողներն այրելու համար են բերվել Հանրապետության հրապարակ:
Նախաձեռնության անդամներից մի քանիսը ոստիկանների պահանջները չկատարելու համար բերման ենթարկվեցին։
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



