Ամերիկացի Հարիսոնը 100 մ արգելավազքի համաշխարհային ռեկորդ է սահմանել
СПОРТԱմերիկացի վազորդուհի Քենդրա Հարիսոնը 100 մ արգելավազքի համաշխարհային ռեկորդ է սահմանել, հայտնում է Reuters-ը: Հարիսոնը Լոնդոնում «Ադամանդե լիգայի» 10-րդ փուլում կարողացել է տարածությունը հաղթահարել 12,20 վայրկյանում: Երկրորդ տեղը զբաղեցրել է նրա հայրենակցուհի Բրիաննա Ռոլինսը (12,57): Լավագույնների եռյակը եզրափակել է ԱՄՆ ներկայացուցչուհի Քրիստի Քաստլինը (12,59):
Նախորդ համաշխարհային ռեկորդը սահմանել էր բուլղարացի թեթև ատլետ Յորդանկա Դոնկովան 1988 թ. օգոստոսի 20-ին 100 մ արգելավազքի 12,21 վայրկյան ցուցանիշով:
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



