Ամերիկացի Հարիսոնը 100 մ արգելավազքի համաշխարհային ռեկորդ է սահմանել
ՍՊՈՐՏԱմերիկացի վազորդուհի Քենդրա Հարիսոնը 100 մ արգելավազքի համաշխարհային ռեկորդ է սահմանել, հայտնում է Reuters-ը: Հարիսոնը Լոնդոնում «Ադամանդե լիգայի» 10-րդ փուլում կարողացել է տարածությունը հաղթահարել 12,20 վայրկյանում: Երկրորդ տեղը զբաղեցրել է նրա հայրենակցուհի Բրիաննա Ռոլինսը (12,57): Լավագույնների եռյակը եզրափակել է ԱՄՆ ներկայացուցչուհի Քրիստի Քաստլինը (12,59):
Նախորդ համաշխարհային ռեկորդը սահմանել էր բուլղարացի թեթև ատլետ Յորդանկա Դոնկովան 1988 թ. օգոստոսի 20-ին 100 մ արգելավազքի 12,21 վայրկյան ցուցանիշով:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



