Ինչպե՞ս քնել անտանելի շոգին
ЛАЙФԹեև ամառը մեր հանգստի ժամանակն է, այնուամենայնիվ շատ դժվար է ամառվա տապին լիովին հանգստանալ և լավ քուն ունենալ: Ահա մի քանի միջոցներ, որոնք ձեզ կօգնեն քնել ամառվա անտանելի շոգին:
Սառը ջրով շիշը դրեք մահճակալի մեջ
Տաք ջրով շիշը ձեզ կօգնի ձմռանը տաք պահել ձեր մահճակալը, իսկ ամառային տոթ և անտանելի գիշերներին կարելի է անել հակառակը: Կարող եք շշի մեջ սառեցված ջուրը տեղադրել ձեր վերմակի տակ, թողնել որպեսզի մահճակալը սառչի և թարմանա:
Սառեցրեք ձեր գիշերանոցը
Գիշերանոցը դրեք տոպրակի մեջ ապա քնելուց 15 րոպե առաջ տեղադրեք սառնարանի մեջ, որպեսզի այն թարմ և սառը լինի քնելիս:
Սառը ցնցուզ ընդունեք
Սառը ցնցուղը միգուցե ամենահաճելի բանը չէ, սակայն այն կօգնի ձեզ գիշերը պայքարել անտանելի շոգի դեմ:
Բամբակյա գիշերանոց կրեք
Սա բնականաբար իր գեղեցկությամբ չի հասնի ատլասե և մետաքսե գիշերանոցներին, սակայն կօգնի ձեր մաշկին շնչել և չքրտնել:
Մի բաժակ ջուր դրեք ձեր մահճակալի կողքին
Շատ կարևոր է ամռան տապին հաճախակի ջուր խմելը:
Ալկոհոլ քիչ օգտագործեք
Ամռանը գրեթե անհնար է հրաժարվել հաճելի կոկտեյլներից և այլ խմիչքներից: Սակայն պետք է հիշել, որ ալկոհոլը ջրազրկում է մեզ, ինչի պատճառով մենք ավելի շատ ենք քրտնում: Դուք կարող եք ալկոհոլի ամեն բաժակը խմելուց հետո մեկ բաժակ ջուր խմել, սակայն, բնականաբար, պետք չէ քնելուց առաջ շատ խմել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



