Արթուր Սարկիսովը վիրահատվել է
СПОРТՀայաստանի հավաքականի եւ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը վիրահատվել է Մոսկվայի մարզական վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի եվրոպական կլինիկայում: Հայ ֆուտբոլիստը ստացել էր դաստակի կոտրվածք: Առաջիկա օրերին Սարկիսովը կվերադառնա ակումբ եւ բժիշկների հսկողությամբ կանցնի վերականգնողական փուլը: Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերին:
Նարկոզից հետո առաջին հարցը, որ տվել է Արթուրը եղել է Հայաստանի հավաքականից հրավեր ստանալու մասին: Այդ մասին սոցցանցում գրել է ֆուտբոլիստի եղբայրը: Սարկիսովը շատ է տխրել, որ հրավեր չի ստացել եւ չի կարող օգնել Հայաստանի հավաքականին Սերբիայի եւ Դանիայի թիմերի հետ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներում:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



