Արթուր Սարկիսովը վիրահատվել է
ՍՊՈՐՏՀայաստանի հավաքականի եւ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը վիրահատվել է Մոսկվայի մարզական վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի եվրոպական կլինիկայում: Հայ ֆուտբոլիստը ստացել էր դաստակի կոտրվածք: Առաջիկա օրերին Սարկիսովը կվերադառնա ակումբ եւ բժիշկների հսկողությամբ կանցնի վերականգնողական փուլը: Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերին:
Նարկոզից հետո առաջին հարցը, որ տվել է Արթուրը եղել է Հայաստանի հավաքականից հրավեր ստանալու մասին: Այդ մասին սոցցանցում գրել է ֆուտբոլիստի եղբայրը: Սարկիսովը շատ է տխրել, որ հրավեր չի ստացել եւ չի կարող օգնել Հայաստանի հավաքականին Սերբիայի եւ Դանիայի թիմերի հետ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



