«Ոստիկանությունը օրենքի պահապանից դարձել է անօրինականության պահապան». «Ժառանգություն»
ПОЛИТИКА«Ժառանգություն» կուսակցությունը մի հայտարարություն է տարածել, որով դատապարտում է վերջին երեք օրերի ընթացքում ոստիկանության կողմից կատարվող ապօրինի գործողությունները:
«Տեղի են ունենում մարդու իրավունքների հիմնարար ազատությունների կոպիտ եւ անօրինական խախտումներ, ինչպես նաեւ բարոյական բոլոր նորմերին ի հակառակ ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից բռնությունների հրահանգների կատարում: Որպես հետեւանք՝ անօրինական բերման ենթարկելը զուգորդվել է նաեւ խոշտանգումներով, այդ թվում «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Վերջիններս այս հայտարարությամբ դատապարտում են իշխանությունների եւ նրա հանցագործ կամայականությունները իրականացնող ոստիկանության գործունեությունը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



