«Ոստիկանությունը օրենքի պահապանից դարձել է անօրինականության պահապան». «Ժառանգություն»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժառանգություն» կուսակցությունը մի հայտարարություն է տարածել, որով դատապարտում է վերջին երեք օրերի ընթացքում ոստիկանության կողմից կատարվող ապօրինի գործողությունները:
«Տեղի են ունենում մարդու իրավունքների հիմնարար ազատությունների կոպիտ եւ անօրինական խախտումներ, ինչպես նաեւ բարոյական բոլոր նորմերին ի հակառակ ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից բռնությունների հրահանգների կատարում: Որպես հետեւանք՝ անօրինական բերման ենթարկելը զուգորդվել է նաեւ խոշտանգումներով, այդ թվում «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Վերջիններս այս հայտարարությամբ դատապարտում են իշխանությունների եւ նրա հանցագործ կամայականությունները իրականացնող ոստիկանության գործունեությունը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



