Քերին հայտարարել է սիրիական հարցով բանակցությունների առնչությամբ Լավրովի հետ փոխհամաձայնության մասին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեն համատեղ ընկալում այն հարցի շուրջ, թե որ ուղղությամբ է շարժվում Սիրիայի հարցով բանակցային գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասն Քերին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի հետ հանդիպումից հետո:
«Մենք երկուսս էլ հավատում ենք, որ կա ընկալում այն հարցի առնչությամբ, թե որ ուղղությամբ պետք է շարժվի բանակցային գործընթացը, ինչ նպատակների պետք է հասնենք: Մեր թիմերը կհանդիպեն առաջիկայում` նոր խթան տալու համար հրադադարի ռեժիմին, որպեսզի կարողանանք շարունակել պայքարը «Ալ-Քաիդայի», «Ջաբհաթ ալ-Նուսրայի», «Իսլամական պետության» դեմ»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:
1
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...
2
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



