Քերին հայտարարել է սիրիական հարցով բանակցությունների առնչությամբ Լավրովի հետ փոխհամաձայնության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեն համատեղ ընկալում այն հարցի շուրջ, թե որ ուղղությամբ է շարժվում Սիրիայի հարցով բանակցային գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասն Քերին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի հետ հանդիպումից հետո:
«Մենք երկուսս էլ հավատում ենք, որ կա ընկալում այն հարցի առնչությամբ, թե որ ուղղությամբ պետք է շարժվի բանակցային գործընթացը, ինչ նպատակների պետք է հասնենք: Մեր թիմերը կհանդիպեն առաջիկայում` նոր խթան տալու համար հրադադարի ռեժիմին, որպեսզի կարողանանք շարունակել պայքարը «Ալ-Քաիդայի», «Ջաբհաթ ալ-Նուսրայի», «Իսլամական պետության» դեմ»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



