Թուրքիայից հայրենիք են վերադարձվել ավելի քան 2300 ռուսաստանցի
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայից հայրենիք են վերադարձվել ավելի քան 2300 Ռուսաստանի քաղաքացի, հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում անելով ՌԴ Տրանսպորտի նախարարության տարածած հայտարարությանը։
«2016 թվականի հուլիսի 18-ի 17։00-ի դրությամբ՝ հուլիսի 17-18-ը Թուրքիայի քաղաքներից Ռուաստանի տարածք է տեղափոխվել մեր երկրի 2337 քաղաքացի», - ասվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Տրանսպորտի նախարարության տվյալներով՝ ռուսաստանցիների տեղահանումն իրականացվում է Ստամբուլից, Անկարայից ու Անթալիայից դեպի Մոսկվա, Պետերբուրգ, Կրասնոդար, Մախաչկալա, Կազան, Սոչի և մի շարք այլ քաղաքներ։
Ինչպես նշում է նախարարության մամլո ծառայությունը՝ տվյալ շրջանում Թուրքիայից դեպի Ռուսաստան կատարվել է 21 չվերթ, իսկ մինչև հուլիսի 19-ը նախատեսվում է մոտ 19 չվերթ իրականացնել։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



