Թուրքիայից հայրենիք են վերադարձվել ավելի քան 2300 ռուսաստանցի
INTERNATIONAL NEWSԹուրքիայից հայրենիք են վերադարձվել ավելի քան 2300 Ռուսաստանի քաղաքացի, հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում անելով ՌԴ Տրանսպորտի նախարարության տարածած հայտարարությանը։
«2016 թվականի հուլիսի 18-ի 17։00-ի դրությամբ՝ հուլիսի 17-18-ը Թուրքիայի քաղաքներից Ռուաստանի տարածք է տեղափոխվել մեր երկրի 2337 քաղաքացի», - ասվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Տրանսպորտի նախարարության տվյալներով՝ ռուսաստանցիների տեղահանումն իրականացվում է Ստամբուլից, Անկարայից ու Անթալիայից դեպի Մոսկվա, Պետերբուրգ, Կրասնոդար, Մախաչկալա, Կազան, Սոչի և մի շարք այլ քաղաքներ։
Ինչպես նշում է նախարարության մամլո ծառայությունը՝ տվյալ շրջանում Թուրքիայից դեպի Ռուսաստան կատարվել է 21 չվերթ, իսկ մինչև հուլիսի 19-ը նախատեսվում է մոտ 19 չվերթ իրականացնել։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



