«Շահիդի գոտիով» հանցագործը թալանել է Բրյուսելի փոստային բաժանմունքը
ОБЩЕСТВОՕգոստոսի 12-ին Բելգիայի մայրաքաղաքում արտասովոր հանցագործություն է տեղի ունեցել: Անհայտ չարագործը պայթուցիկով գոտիով (չի բացառվում, սակայն, որ մահապարտի գոտին կեղծ է եղել) թալանել է Բրյուսելի Վոլյուվե Սեն Պիեռ շրջանի փոստային բաժանմունքը:
Ականատեսների խոսքով, գողը ներխուժել է փոստի շենք՝ հայտարարելով, որ կպայթեցնի իրեն, եթե փորձեն ոստիկանություն զանգահարել: Դրամարկղից վերցնելով ամբողջ գումարը՝ հանցագործը փախուստի է դիմել: Նրան դեռեւս չեն բռնել:
«Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ, հանցագործի անձն առաժմ չի հաստատվել: Ոստիկանությունը նաեւ չի պարզել, արդյո՞ք պայթուցիկով գոտին իրական է եղել:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению ...
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате



