«Շահիդի գոտիով» հանցագործը թալանել է Բրյուսելի փոստային բաժանմունքը
SOCIETYՕգոստոսի 12-ին Բելգիայի մայրաքաղաքում արտասովոր հանցագործություն է տեղի ունեցել: Անհայտ չարագործը պայթուցիկով գոտիով (չի բացառվում, սակայն, որ մահապարտի գոտին կեղծ է եղել) թալանել է Բրյուսելի Վոլյուվե Սեն Պիեռ շրջանի փոստային բաժանմունքը:
Ականատեսների խոսքով, գողը ներխուժել է փոստի շենք՝ հայտարարելով, որ կպայթեցնի իրեն, եթե փորձեն ոստիկանություն զանգահարել: Դրամարկղից վերցնելով ամբողջ գումարը՝ հանցագործը փախուստի է դիմել: Նրան դեռեւս չեն բռնել:
«Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ, հանցագործի անձն առաժմ չի հաստատվել: Ոստիկանությունը նաեւ չի պարզել, արդյո՞ք պայթուցիկով գոտին իրական է եղել:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



