Քիմ Քարդաշյանը խոհարարական գիրք կգրի
ЛАЙФՄի քանի օր առաջ հայտնի է դարձել, որ ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը խոհարարական գիրք կգրի: Ընդ որում, Քանյե Ուեսթն է նրան նման խորհուրդ տվել, որպեսզի հայուհին ներկայացնի իր խոհարարական բաղադրատոմսերը:

Քիմը մտադիր է ներկայացնել նաեւ ամուսնու եւ դստեր` Նորթի սիրած ուտեստները:
Հայուհին կպատմի նաեւ իր սննդակարգի բաղադրիչների մասին, որոնք նրան օգնել են ազատվել 27 կգ ավելորդ քաշից:

«Վերջին ժամանակներս Քիմն ավելի շատ է պատրաստում, քան իր ամբողջ կյանքում: Նա դիտարկում է բաղադրատոմսերի գիրք թողարկելու հնարավորությունը եւ շատ լուրջ է վերաբերվում այդ գաղափարին: Ամեն ինչ սկսվել է Քանյեի աջակցությունից. Նրան շատ է դուր գալիս, երբ Քիմը պատրաստում է իր համար», – Just Jared պորտալին պատմել է ընտանիքին մտերիմ աղբյուրը:
1
Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»
2
Ставка больше, чем мир: чем обернётся для Армении «американский след» на иранской границе
3
Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»
4
А теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»
5
Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»



