Քիմ Քարդաշյանը խոհարարական գիրք կգրի
ԼԱՅՖՄի քանի օր առաջ հայտնի է դարձել, որ ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը խոհարարական գիրք կգրի: Ընդ որում, Քանյե Ուեսթն է նրան նման խորհուրդ տվել, որպեսզի հայուհին ներկայացնի իր խոհարարական բաղադրատոմսերը:

Քիմը մտադիր է ներկայացնել նաեւ ամուսնու եւ դստեր` Նորթի սիրած ուտեստները:
Հայուհին կպատմի նաեւ իր սննդակարգի բաղադրիչների մասին, որոնք նրան օգնել են ազատվել 27 կգ ավելորդ քաշից:

«Վերջին ժամանակներս Քիմն ավելի շատ է պատրաստում, քան իր ամբողջ կյանքում: Նա դիտարկում է բաղադրատոմսերի գիրք թողարկելու հնարավորությունը եւ շատ լուրջ է վերաբերվում այդ գաղափարին: Ամեն ինչ սկսվել է Քանյեի աջակցությունից. Նրան շատ է դուր գալիս, երբ Քիմը պատրաստում է իր համար», – Just Jared պորտալին պատմել է ընտանիքին մտերիմ աղբյուրը:
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



