Օրվա բաղադրատոմս. Լազանյա՝ մսով և բանջարեղենով
ЛАЙФԲաղադրամասեր՝
3 տարա լոլիկ
1 տարա տոմատի մածուկ
1 մանր դդմիկ
1 սմբուկ
2 միջին չափի սոխ
3 պճեղ սխտոր
2 պղպեղ
500 գ աղացած միս
500 գ սուր հոտավետ պանիր
250 գ պանիր
Լազանյայի պանրի սոուսը
2 ճաշի գդալ կարագ
4 ճաշի գդալ ալյուր
2 բաժակ կաթ
Համեմունքներ
աղացած մշկընկույզ
ռեհան
օրեգանո
պղպեղ, աղ
մի շերտ կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը
Լազանյան եփեք մի փոքր աղի ջրում մոտավորապես 5 րոպե: Հանեք ջրից և փռեք առանձին, որպեսզի չկպչեն իրար:
Ամանի մեջ մանր կտրտեք լոլիկը, ավելացրեք ռեհան և օրեգանո, հետո մանր կտրտած սմբուկը, մանր դդմիկը, պղպեղը: Տապակեք ցածր կրակի վրա: Ընթացքում ճզմեք սխտորը, համեմեք աղով և պղպեղով և տապակեք ամեն ինչը:
Տապակելու վերջում ավելացրեք ճզմած սխտորը, տապակեք մի փոքր, իսկ հետո ավելացրեք խառնուրդը սոուսին:
Միսը եփեք ամանի մեջ սոխի հետ մոտավորապես 8-12 րոպե ցածր կրակի վրա: Երբ միսը տապակվել է, ավելացրեք տոմատի մածուկը և տապակեք մի պահ:
Ավելացրեք սոուսը: Համեմեք ըստ ճաշակի: Վերցրեք կրակից:
Պատրաստեք պանրի սոուսը:
Հալեցրեք կարագը թավայի մեջ և ավելացրեք ալյուրը: Ամեն ինչ տապակեք մինչև այլուրը կսպիտակի, հետո անընդհատ խառնելով ավելացրեք կաթը մինչև կսատանաք թանձր կրեմի զանգված: Հետո ավելացրեք պանիրը և եփեք մինչև այն կհալվի:
Համեմեք պղպեղով և աղացած մշկընկույզով:
Թծվածքաճաշի տարայի հատակին կարագ քսեք: Հետո շերտ առ շերտ դրեք լազանյան, պանրի սոուսը և միսը, վրան պանիր քերեք և կրկնեք շերտերը մինչև ձեր բաղադրիչները կավարտվեն:

Վրան շաղ տվեք պանիր և ռեհան:
Եփեք 30 րոպե 109 C° ջերմաստիճանում:



