ԵԱՏՄ-ում թեթև արդյունաբերական արտադրանքի հավատարմագրումը կդյուրացվի
ОБЩЕСТВОԵվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հաստատել է Մաքսային միության «Թեթև արդյունաբերության անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՏՀ մամուլի ծառայությունից, կանոնակարգի հաստատան առնչությամբ ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման դեպարտամենտի ղեկավար Արման Շաքալիևը շեշտել է, որ կատարված փոփոխությունները նպաստում են ԵԱՏՄ երկրներում բիզնեսի առավել արդյունավետ իրականացմանը:
Փոփոխությունները հնարավորություն են տալիս առավել արագ հավատարմագրեր ստանալ ԵԱՏՄ երկրներում թեթև արդյունաբերության արտադրանքների համար: Նոր կանոնակարգի դրույթներն առնչվում են նաև քիմիական, տեքստիլ, պոլիմերային, կաշվի և այլ տիպի արտադրանքներին:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



