ԵԱՏՄ-ում թեթև արդյունաբերական արտադրանքի հավատարմագրումը կդյուրացվի
SOCIETYԵվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հաստատել է Մաքսային միության «Թեթև արդյունաբերության անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՏՀ մամուլի ծառայությունից, կանոնակարգի հաստատան առնչությամբ ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման դեպարտամենտի ղեկավար Արման Շաքալիևը շեշտել է, որ կատարված փոփոխությունները նպաստում են ԵԱՏՄ երկրներում բիզնեսի առավել արդյունավետ իրականացմանը:
Փոփոխությունները հնարավորություն են տալիս առավել արագ հավատարմագրեր ստանալ ԵԱՏՄ երկրներում թեթև արդյունաբերության արտադրանքների համար: Նոր կանոնակարգի դրույթներն առնչվում են նաև քիմիական, տեքստիլ, պոլիմերային, կաշվի և այլ տիպի արտադրանքներին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



