Կյանքից հեռացել է թատրոնի եւ կինոյի հայտնի դերասան Լեւ Դուրովը
ОБЩЕСТВОԿյանքից հեռացել է ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեւ Դուրովը: Նա մահացել է Մոսկվայում, երկարատեւ հիվանդությունից հետո:
Իր կյանքի վերջին երկու շաբաթները նա անցկացրել է հիվանդանոցում: Դուրովին հիվանդանոց էին տեղափոխել կաթվածի կասկածանքով, բայց ավելի ուշ «սրտի սուր անբավարարություն» ախտորոշում էին տվել:
Մահից մեկ օր առաջ դերասանին վիրահատել են, որից հետո նա ընկել է կոմայի մեջ: Բժիշկները շարունակել են բոլոր ջանքերը գործադրել, բայց նրանց այդպես էլ չի հաջողվել փրկել Լեւ Դուրովի կյանքը,հաղորդում է НТВ-ն:
Լեւ Դուրովը ծնվել է 1931 թվականին: Դուրովների ընտանիքը պատկանում է կրկեսի արտիստների հայտնի դինաստիային: Կինոյում Դուրովն սկսել է նկարահանվել 1954-ից եւ խաղացել է ավելի քան 160 դեր:
1
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
2
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
3
Недействительные говорят о «недействительности»: «Паст»
4
«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»
5
Фотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWP



