Կյանքից հեռացել է թատրոնի եւ կինոյի հայտնի դերասան Լեւ Դուրովը
SOCIETYԿյանքից հեռացել է ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեւ Դուրովը: Նա մահացել է Մոսկվայում, երկարատեւ հիվանդությունից հետո:
Իր կյանքի վերջին երկու շաբաթները նա անցկացրել է հիվանդանոցում: Դուրովին հիվանդանոց էին տեղափոխել կաթվածի կասկածանքով, բայց ավելի ուշ «սրտի սուր անբավարարություն» ախտորոշում էին տվել:
Մահից մեկ օր առաջ դերասանին վիրահատել են, որից հետո նա ընկել է կոմայի մեջ: Բժիշկները շարունակել են բոլոր ջանքերը գործադրել, բայց նրանց այդպես էլ չի հաջողվել փրկել Լեւ Դուրովի կյանքը,հաղորդում է НТВ-ն:
Լեւ Դուրովը ծնվել է 1931 թվականին: Դուրովների ընտանիքը պատկանում է կրկեսի արտիստների հայտնի դինաստիային: Կինոյում Դուրովն սկսել է նկարահանվել 1954-ից եւ խաղացել է ավելի քան 160 դեր:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



