«Հրապարակ». Քննչական կոմիտեի քննիչներից մեկը Սպիտակի բնակչուհուն հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ է տվել
ОБЩЕСТВО«Մեր տեղեկություններով՝ Լոռու մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչներից մեկը Սպիտակի բնակչուհուն հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ է տվել։ Այս մասին 53-ամյա կինը հայտնել է իրավապահներին։ Սպիտակի բնակչուհին նշել է, թե օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ի սահմաններում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում պաշտոնական կեղծիքի հատկանիշներով հարուցված քրեական գործի դատաքննության ավարտից հետո միջանցքում ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչներից մեկը, որին ինքը դեմքով է ճանաչում, իրեն տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ։ Նյութերն ուղարկվել են ՀՔԾ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
4
Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению ...
5
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян



