«Հրապարակ». Քննչական կոմիտեի քննիչներից մեկը Սպիտակի բնակչուհուն հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ է տվել
SOCIETY«Մեր տեղեկություններով՝ Լոռու մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչներից մեկը Սպիտակի բնակչուհուն հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ է տվել։ Այս մասին 53-ամյա կինը հայտնել է իրավապահներին։ Սպիտակի բնակչուհին նշել է, թե օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ի սահմաններում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում պաշտոնական կեղծիքի հատկանիշներով հարուցված քրեական գործի դատաքննության ավարտից հետո միջանցքում ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչներից մեկը, որին ինքը դեմքով է ճանաչում, իրեն տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ։ Նյութերն ուղարկվել են ՀՔԾ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



