Չինական «Հեբեյ Ֆորչուն»-ն իսկական որս է սկսել Գոնսալո Իգուաինի համար
СПОРТ«Հեբեյ Ֆորչուն» ակումբն իսկական որս է սկսել Արգենտինայի հավաքականի և իտալական «Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի համար: Չինաստանի ամենահարուստ ակումբներից մեկը Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուին պատրաստ է վճարել 50 միլիոն եվրո աշխատավարձ: Գոնսալո Իգուաինը այս պահին հրաժարվում է ընդունել չինական ակումբի առաջարկը, սակայն չի էլ պատրաստվում այլևս հանդես գալ «Նապոլի»-ում: Արգենտինացի ֆուտբոլիստը ցանկություն ունի համալրել եվրոպական գրանդ ակումբներից մեկի շարքերը և մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը:
Տեղեկությունը հայտնում է իսպանական «Մարկա»-ն:
Եթե Գոնսալո Իգուաինը համաձայնվի տեղափոխվել չինական ակումբ, ապա կդառնա ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն աշխարհում:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



