Չինական «Հեբեյ Ֆորչուն»-ն իսկական որս է սկսել Գոնսալո Իգուաինի համար
ՍՊՈՐՏ«Հեբեյ Ֆորչուն» ակումբն իսկական որս է սկսել Արգենտինայի հավաքականի և իտալական «Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի համար: Չինաստանի ամենահարուստ ակումբներից մեկը Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուին պատրաստ է վճարել 50 միլիոն եվրո աշխատավարձ: Գոնսալո Իգուաինը այս պահին հրաժարվում է ընդունել չինական ակումբի առաջարկը, սակայն չի էլ պատրաստվում այլևս հանդես գալ «Նապոլի»-ում: Արգենտինացի ֆուտբոլիստը ցանկություն ունի համալրել եվրոպական գրանդ ակումբներից մեկի շարքերը և մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը:
Տեղեկությունը հայտնում է իսպանական «Մարկա»-ն:
Եթե Գոնսալո Իգուաինը համաձայնվի տեղափոխվել չինական ակումբ, ապա կդառնա ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն աշխարհում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



