ՀՀԿ-ն որոշել է այլևս չպաշտպանել Ստեփանավանի քաղաապետին, որի անունը աղմկոտ պատմությունների հետ է կապվում.«Հայկական ժամանակ»
ПОЛИТИКА«Մեր տեղեկություններով Հանրապետական կուսակցությունն առայժմ որոշել է Ստեփանավանում այլևս չպաշտպանել գործող քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանին, որի անունը պարբերաբար կապվում է տարբեր աղմկոտ պատմությունների հետ:
Օրինակ, 2014 թվականին Միքայել Ղարաքեշիշյանը ատրճանակով կրակել էր Ստեփանավանի բնակիչ Արմեն Գրիգորյանի վրա: Ղարաքեշիշյանի պաշտոնավարման ընթացքում նրա եղբոր՝ Սարգիս Ղարաքեշիշյանի վերաբերյալ նույնպես տարբեր աղմկոտ պատմություններ են հրապարակվել:
ՀՀԿ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ, կուսակցության վերնախավը որոշել է ազատվել Ղարաքեշիշյան եղբայրներից:
Ստեփանավանում քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, օրը դեռ որոշված չէ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



