ՀՀԿ-ն որոշել է այլևս չպաշտպանել Ստեփանավանի քաղաապետին, որի անունը աղմկոտ պատմությունների հետ է կապվում.«Հայկական ժամանակ»
POLITICS«Մեր տեղեկություններով Հանրապետական կուսակցությունն առայժմ որոշել է Ստեփանավանում այլևս չպաշտպանել գործող քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանին, որի անունը պարբերաբար կապվում է տարբեր աղմկոտ պատմությունների հետ:
Օրինակ, 2014 թվականին Միքայել Ղարաքեշիշյանը ատրճանակով կրակել էր Ստեփանավանի բնակիչ Արմեն Գրիգորյանի վրա: Ղարաքեշիշյանի պաշտոնավարման ընթացքում նրա եղբոր՝ Սարգիս Ղարաքեշիշյանի վերաբերյալ նույնպես տարբեր աղմկոտ պատմություններ են հրապարակվել:
ՀՀԿ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ, կուսակցության վերնախավը որոշել է ազատվել Ղարաքեշիշյան եղբայրներից:
Ստեփանավանում քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, օրը դեռ որոշված չէ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



