«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում գերմանական ֆիլմերի բացումն ազդարարվեց «24 շաբաթ» ֆիլմով
КУЛЬТУРАԳերմանական ֆիլմերը Երևանյան «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնին մեկնարկեցին Աննե Զոհրա Բերախեդի «24 շաբաթ» ֆիլմով: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ֆիլմը ներկայացվել է Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցույթում:
ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ Գերմանիան ներկայանում է այս կինոփառատոնին 2004 թ-ից ի վեր: 13 տարիների ընթացքում փառատոնին ցուցադրվել է շուրջ 200 գերմանական ֆիլմ: Այս տարի կինոփառատոնի շրջանակում ցուցադրվող ֆիլմերը դեսպանը համարում է բավական ներկայանալի: Նա հավելեց, որ նախորդ օրը ներկա է գտնվել գերմանացի կինոռեժիսոր Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի հետահայաց ցուցադրության բացմանը: Քիսլերը նաև ասաց, որ հայ-գերմանական ֆիլմերի ցուցադրությունն անհնար կլիներ առանց Գյոթեի ինստիտուտի աջակցության:
1
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
2
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Истинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении
5
Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»



