«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում գերմանական ֆիլմերի բացումն ազդարարվեց «24 շաբաթ» ֆիլմով
CULTUREԳերմանական ֆիլմերը Երևանյան «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնին մեկնարկեցին Աննե Զոհրա Բերախեդի «24 շաբաթ» ֆիլմով: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ֆիլմը ներկայացվել է Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցույթում:
ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ Գերմանիան ներկայանում է այս կինոփառատոնին 2004 թ-ից ի վեր: 13 տարիների ընթացքում փառատոնին ցուցադրվել է շուրջ 200 գերմանական ֆիլմ: Այս տարի կինոփառատոնի շրջանակում ցուցադրվող ֆիլմերը դեսպանը համարում է բավական ներկայանալի: Նա հավելեց, որ նախորդ օրը ներկա է գտնվել գերմանացի կինոռեժիսոր Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի հետահայաց ցուցադրության բացմանը: Քիսլերը նաև ասաց, որ հայ-գերմանական ֆիլմերի ցուցադրությունն անհնար կլիներ առանց Գյոթեի ինստիտուտի աջակցության:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



