Օրվա բաղադրատոմսը. Հունգարական գուլյաշ
ФОТОՅուրաքանչյուր ազգ իր ազգային ուտեստն ունի։ Հունգարացիների ազգային ուտեստն է համարվում` գուլյաշը։ Այս գուլյաշը կոչվում է թագավորական, սակայն առաջ գուլյաշը պատրասոտւմ էին միայն հովիվները։ Այս ուտեստի իրական սիրահարները գիտեն, որ այն նախկինում պատրաստում էին բնության գրկում` կաթսայում։ Մի ժամանակ քոչվոր ցեղերն այս ուտեստը պատրասոտւմ էին կրակի վրա` ձեռքի տակ եղած մթերքներով։ Բացի այդ նրանք խոտեր, արմատներ և սունկ էին օգտագործում այս ապուրի մեջ։ 18-րդ դարում երբ կարմիր տաքդեղը լայն տարածում ստացավ, այս ուտեստը անվանեցին գուլյաշ։
Բաղադրիչներ
միս տավարի – 2,2 կգ (փափուկ)
բուսայուղ – 60 մլ
սոխ – 4-5 գլուխ
պղպեղ կարմիր – 4 ճ/գդ
լոլիկի մածուկ – 120 գր
սխտոր – 3 պճեղ
չաման – 1-2 թ/գդ (սերմ)
արգանակ տավարի մսի – 1լ
աղ – ըստ ճաշակի
պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Սոխն ու սխտորը մանր կտրատում ենք։
Հաստ պատերով կաթսան տաքացնում ենք, լցնում բուսայուղը և սոխը տապակում մինչև ոսկեգույն երանգ ստանանք։
Այնուհետև ավելացնում ենք սխտորը, աղը, չամանը, կարմիր և սև պղպեղները։
Չամանը ցանկության դեպքում կարող ենք օրեգանոյով փոխարինել։ Այդ ամենը լավ խառնում ենք։
Ապա խառնում ենք լոլիկի մածուկն ու արգանակը և լցնում կաթսայի մեջ:
Թողնում ենք, որ զանգվածը եռա, ապա թուլացնում ենք կրակը, ավելացնում ենք կտրատված միսը և եփում ևս 1,5 ժամ առանց կափարիչի:
Գուլյաշի վրա կանաչի ենք լցնում և այն մատուցում:
Մատուցեք հունգարական գուլյաշը որևէ խավարտի հետ, օրինակ` կարտոֆիլի
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
3
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
4
Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы...
5
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»



