Օրվա բաղադրատոմսը. Հունգարական գուլյաշ
PHOTO
Յուրաքանչյուր ազգ իր ազգային ուտեստն ունի։ Հունգարացիների ազգային ուտեստն է համարվում` գուլյաշը։ Այս գուլյաշը կոչվում է թագավորական, սակայն առաջ գուլյաշը պատրասոտւմ էին միայն հովիվները։ Այս ուտեստի իրական սիրահարները գիտեն, որ այն նախկինում պատրաստում էին բնության գրկում` կաթսայում։ Մի ժամանակ քոչվոր ցեղերն այս ուտեստը պատրասոտւմ էին կրակի վրա` ձեռքի տակ եղած մթերքներով։ Բացի այդ նրանք խոտեր, արմատներ և սունկ էին օգտագործում այս ապուրի մեջ։ 18-րդ դարում երբ կարմիր տաքդեղը լայն տարածում ստացավ, այս ուտեստը անվանեցին գուլյաշ։
Բաղադրիչներ
միս տավարի – 2,2 կգ (փափուկ)
բուսայուղ – 60 մլ
սոխ – 4-5 գլուխ
պղպեղ կարմիր – 4 ճ/գդ
լոլիկի մածուկ – 120 գր
սխտոր – 3 պճեղ
չաման – 1-2 թ/գդ (սերմ)
արգանակ տավարի մսի – 1լ
աղ – ըստ ճաշակի
պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Սոխն ու սխտորը մանր կտրատում ենք։
Հաստ պատերով կաթսան տաքացնում ենք, լցնում բուսայուղը և սոխը տապակում մինչև ոսկեգույն երանգ ստանանք։
Այնուհետև ավելացնում ենք սխտորը, աղը, չամանը, կարմիր և սև պղպեղները։
Չամանը ցանկության դեպքում կարող ենք օրեգանոյով փոխարինել։ Այդ ամենը լավ խառնում ենք։
Ապա խառնում ենք լոլիկի մածուկն ու արգանակը և լցնում կաթսայի մեջ:
Թողնում ենք, որ զանգվածը եռա, ապա թուլացնում ենք կրակը, ավելացնում ենք կտրատված միսը և եփում ևս 1,5 ժամ առանց կափարիչի:
Գուլյաշի վրա կանաչի ենք լցնում և այն մատուցում:
Մատուցեք հունգարական գուլյաշը որևէ խավարտի հետ, օրինակ` կարտոֆիլի





















































1
Over AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME Sector
2
Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System
3
IDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance Global
4
How to Protect Your Bank Card Data
5
DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program