Կարլո Անչելոտին ներկայացվեց որպես «Բավարիա»-ի նոր գլխավոր մարզիչ
СПОРТԿարլո Անչելոտին ներկայացվեց որպես «Բավարիա»-ի նոր գլխավոր մարզիչ: Իտալացի բազմափորձ մարզիչը շնորհանդեսից հետո մասնակցել է մամուլի ասուլիսի և պատասխանել լրագրողների հարցերին: Կորլո Անչելոտին նշել է, որ «Բավարիա»-ն ֆանտաստիկ ակումբ է և ունի հիանալի պատմություն:
«Մենք լավ թիմ ունենք և ցանկանում ենք հարձակվողական ֆուտբոլ ցուցադրել: Չեմ եկել հեղափոխություն կատարելու համար: Կուզեի զարգացնել Գվարդիոլայի խաղաոճը: Լեգենդար Ջովանի Տրապատոնիից հետո մյունխենցիների պատմության երկրորդ իտալացի մարզիչն եմ»-ասել է Անչելոտին:
Այս մասին հաղորդում է «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:
Կարլո Անչելոտին Մյունխենի « Բավարիա»-ում կփոխարինի իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլային, ով տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



