Կարլո Անչելոտին ներկայացվեց որպես «Բավարիա»-ի նոր գլխավոր մարզիչ
ՍՊՈՐՏԿարլո Անչելոտին ներկայացվեց որպես «Բավարիա»-ի նոր գլխավոր մարզիչ: Իտալացի բազմափորձ մարզիչը շնորհանդեսից հետո մասնակցել է մամուլի ասուլիսի և պատասխանել լրագրողների հարցերին: Կորլո Անչելոտին նշել է, որ «Բավարիա»-ն ֆանտաստիկ ակումբ է և ունի հիանալի պատմություն:
«Մենք լավ թիմ ունենք և ցանկանում ենք հարձակվողական ֆուտբոլ ցուցադրել: Չեմ եկել հեղափոխություն կատարելու համար: Կուզեի զարգացնել Գվարդիոլայի խաղաոճը: Լեգենդար Ջովանի Տրապատոնիից հետո մյունխենցիների պատմության երկրորդ իտալացի մարզիչն եմ»-ասել է Անչելոտին:
Այս մասին հաղորդում է «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:
Կարլո Անչելոտին Մյունխենի « Բավարիա»-ում կփոխարինի իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլային, ով տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



