Պիկեն որակազրկեց 4 խաղով
СПОРТԻսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահապան կոմիտեն 4 խաղով որակազրկել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին, գրում է AS-ը:
Իսպանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը պատժվել է Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում ստացած կարմիր քարտի համար: Բարսելոնայում կայացած հանդիպման 55-րդ րոպեին Պիկեն վիրավորական արտահայտություն էր արել գլխավոր մրցավար Կարլոս Վելասկո Կարբալյոյի օգնականի հասցեին՝ հեռացվելով խաղադաշտից:
Իսպանացուն սպառնում էր մինչեւ 12-խաղյա որակազրկում, սակայն կարգապահապան կոմիտեն շատ խիստ չգտնվեց: Նա «Բարսելոնային» չի օգնի «Աթլետիկի», «Մալագայի», «Աթլետիկոյի» եւ «Լեւանտեի» դեմ խաղերում:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



