Պիկեն որակազրկեց 4 խաղով
ՍՊՈՐՏԻսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահապան կոմիտեն 4 խաղով որակազրկել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին, գրում է AS-ը:
Իսպանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը պատժվել է Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում ստացած կարմիր քարտի համար: Բարսելոնայում կայացած հանդիպման 55-րդ րոպեին Պիկեն վիրավորական արտահայտություն էր արել գլխավոր մրցավար Կարլոս Վելասկո Կարբալյոյի օգնականի հասցեին՝ հեռացվելով խաղադաշտից:
Իսպանացուն սպառնում էր մինչեւ 12-խաղյա որակազրկում, սակայն կարգապահապան կոմիտեն շատ խիստ չգտնվեց: Նա «Բարսելոնային» չի օգնի «Աթլետիկի», «Մալագայի», «Աթլետիկոյի» եւ «Լեւանտեի» դեմ խաղերում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



