Ակսել Վիտցելը կարող է տեղափոխվել «Նապոլի»
СПОРТՌուսական «Զենիթ»-ի բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիտցելը կփոխի ակումբային գրանցումը: Հաղորդվում է, որ Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը կտեղափոխվի իտալական «Նապոլի»: Ֆուտբոլիստի տեղափոխության մասին նեապոլյան ակումբը կհայտարարի առաջիկա 2 օրվա ընթացքում: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ բելգիացի ֆուտբոլիստը «Նապոլի»-ի հետ կնքելու է պայմանագիր 4+1 ձևաչափով և ամեն մրցաշրջանի համար ստանալու է 2,7 միլիոն եվրո:
Տեղեկությունը հաղորդել է նեապոլյան «Radio KissKiss»-ը:
Բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերը «Նապոլի»-ի համար կարող է արժենալ 23 միլիոն եվրո: Հաջողությունների դեպքում «Զենիթ»-ը կստանա հավելյալ 2 միլիոն եվրո պարգևավճար:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



