Ակսել Վիտցելը կարող է տեղափոխվել «Նապոլի»
ՍՊՈՐՏՌուսական «Զենիթ»-ի բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիտցելը կփոխի ակումբային գրանցումը: Հաղորդվում է, որ Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը կտեղափոխվի իտալական «Նապոլի»: Ֆուտբոլիստի տեղափոխության մասին նեապոլյան ակումբը կհայտարարի առաջիկա 2 օրվա ընթացքում: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ բելգիացի ֆուտբոլիստը «Նապոլի»-ի հետ կնքելու է պայմանագիր 4+1 ձևաչափով և ամեն մրցաշրջանի համար ստանալու է 2,7 միլիոն եվրո:
Տեղեկությունը հաղորդել է նեապոլյան «Radio KissKiss»-ը:
Բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերը «Նապոլի»-ի համար կարող է արժենալ 23 միլիոն եվրո: Հաջողությունների դեպքում «Զենիթ»-ը կստանա հավելյալ 2 միլիոն եվրո պարգևավճար:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



