Հաղարծնի վանք տանող ճանապարհը բացվել է
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 8-ին, ժամը 16.32-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Մ-4 ավտոճանապարհից դեպի Հաղարծնի վանք տանող ճանապարհի երթևեկելի մասը հորդառատ անձրևի պատճառով փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հատվածը հորդառատ անձրևների պատճառով ողողվել է ջրաբերուկներով, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի (մոտ 100մ):
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փրկարարների և «Հաղարծին ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցների համատեղ ուժերով ավտոճանապարհը մաքրվել է և դարձել երկողմանի երթևեկելի:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



