Հաղարծնի վանք տանող ճանապարհը բացվել է
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 8-ին, ժամը 16.32-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Մ-4 ավտոճանապարհից դեպի Հաղարծնի վանք տանող ճանապարհի երթևեկելի մասը հորդառատ անձրևի պատճառով փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հատվածը հորդառատ անձրևների պատճառով ողողվել է ջրաբերուկներով, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի (մոտ 100մ):
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փրկարարների և «Հաղարծին ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցների համատեղ ուժերով ավտոճանապարհը մաքրվել է և դարձել երկողմանի երթևեկելի:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



